10813 դիտում
10:17 21-07-2017
Լոքյան, ինչու՞ չեք տեղափոխվում Գյումրի. Վարչապետը՝ նախարարին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքային այցով Գյումրի է այցելել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կարապետյանը շրջեց Գյումրու մի քանի փողոցներով, եղավ իր ընտանիքի կողմից ձեռք բերված այն շինությունում, որտեղ ակտիվ շինաշխատանքներ են իրականացվում: Այն ծառայելու է որպես ռեստորանահյուրանոցային համալիր:
Կարապետյանը Գյումրու փողոցներով զբոսնելիս պարբերաբար կրկնում էր, որ Գյումրին հրաշալի քաղաք է, իսկ բնակիչներն աջ ու ձախ վարչապետին իրենց խնդիրներն էին ներկայացնում:
Կարապետյանը, անցնելով Գյումրու ՀՅԴ-ի գրասենյակի կողքով՝ դիմելով ՀՅԴ-ական նախարար Լոքյանին, ասաց. «ՀՅԴ-ի շենքը լավն է, Լոքյան, ինչու՞ չեք տեղափոխվում Գյումրի»:
Կարեն Կարապետյանն այցելեց նաև Գյումրու պետական բժշկական քոլեջ: Armtimes.com-ի հարցին, թե կառույց այցի նպատակը որն էր, պատասխանեց. «Մտադիր ենք բժշկական քոլեջը տեղափոխել ավելի հարմար, ավելի լավ տեղ: Այս շենքը ցանկանում ենք օգտագործել այս փողոցների զարգացման համար»:
Բժշկական քոլեջը գտնվում է Շիրազի փողոցում: Այս փողոցը ևս գտնվում է «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում, որը հիմա կառավարության ծրագրով նախատեսվում է դարձել տուրիզմի կենտրոն: Այս կառույցի համար ևս ներդրողներ են փնտրվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1835 դիտում
16:35 20-08-2021
Ինչու՞ չեք պահպանում Անկարայի հայկական գերեզմանատունը․ Փայլանի հարցը նախարարին․ Ermenihaber.am
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1813 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8889 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին