25766 դիտում
11:54 21-07-2017
Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու ВАЗ 2103-ը. վիրավորների մեջ է դպրոցի ուսուցչուհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Գորիս-Արցախ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Քարաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ֆելիքս Օհանյանի վարած Opel Astra մակնիշի 81 CO 881 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ՝ 76-ամյա Սերյոժա Հովակիմյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 52 ՏԼ 306 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հովակիմյանն ու Ֆ. Օհանյանի ուղևոր՝ համագյուղացի, 49-ամյա Անուշիկ Բալասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդ Ֆ. Օհանյանը, ով վազանց կատարելու ժամանակ բախվել է շրջադարձ կատարող Ս. Հովակիմյանի ավտոմեքենային։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Բալաչյանն աշխատում է Քարաշեն գյուղի հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի։
[color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+