3062 դիտում
17:59 21-07-2017
Նախագահը ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին:
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահի առաջին այցը Հայաստան զգալիորեն կխթանի մեր երկրում աշխարհի ամենատարածված և սիրված սպորտաձևերից մեկի՝ հոկեյի զարգացումը:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի անդամակցությունը միջազգային ֆեդերացիային:
Հանրապետության Նախագահը նշել է, որ չնայած հոկեյը Հայաստանում զարգացած չէ, այնուհանդերձ որոշակի միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ սպորտաձևը ևս զարգացում ունենա: Այդ նպատակով, ըստ Նախագահի, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ. Երևանում շուտով կբացվի հոկեյի երկրորդ մարզադաշտը՝ անհրաժեշտ բոլոր չափանիշներին համապատասխան:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռենե Ֆազելին Հայաստանում հոկեյի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար: Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ այդ սպորտաձևը Հայաստանում զարգացման հնարավորություններ և ներուժ ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
679 դիտում
15:19 11-09-2024
Հայաստանը հավակնում է ընդունել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերը
3844 դիտում
21:30 03-03-2017
Մոնրեալում կայացավ պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը․ Պատմության այս օրը
1588 դիտում
21:35 10-11-2014
Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը կմասնակցի հոկեյի միջազգային մրցաշարին
Այս բաժնից
448 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
634 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1354 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն