211652_close_icon
views-count1429 դիտում article-date 13:31 25-02-2025

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Հայտնում են  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

Նմանատիպ նյութեր