Եթե որևէ մեկը ոտնձգության է ենթարկում լեզվին, նա պարսավանքի է արժանի. Աշոտ Մանուչարյան
«Եթե որևէ մեկը ոտնձգության է ենթարկում լեզվին, նա պարսավանքի է արժանի»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն, անդրադառնալով հայերենի պահպանման խնդրին:
Ինչ վերաբերում է ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու ռուս պաշտոնյայի հայտարարությանը, Աշոտ Մանուչարյանն ասաց, որ դա Ռուսաստանի կողմից ռուս պաշտոնյայի հերթական անհաջող հայտարարությունն էր:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամն անդրադարձավ նաև Արցախի խնդրին:
«Արցախը պետք է ունենա սեփական քաղաքականությունը: Հայաստանում ոչ մեկ ոչ մի ծրագիր չի առաջարկել: Մեկ ծրագիր կա, որը Մինսկի խումբ է կոչվում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: