211652_close_icon
views-count10936 դիտում article-date 19:54 21-07-2017

169 միլիոն դրամի նոր ծախսեր ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար. Հայկ Խանումյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2017 թ-ի ընթացքում պետական կառավարման մարմինների համար ձեռք բերված տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունը, ըստ որի՝ Արցախի կառավարությունը 169 միլիոն դրամի նոր ծախսեր է կատարել ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար: Ըստ տեղեկության՝ ԱՀ էկոնոմիկայի նախարարության համար բյուջեի պահուստային ֆոնդից 15,9 մլն դրամ է հատկացվել մեկ «Nissan XTrail 2.51» մակնիշի ավտոմեքենա գնելու նպատակով: Նույն գումարի չափով մեկական նման ավտոմեքենաներ գնվել են ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ արդարադատության նախարարության համար: Արցախի ոստիկանության համար «Toyota Fortuner 2.7 GAS» մակնիշի 3 ավտոմեքենա է գնվել 48 մլն դրամ արժողությամբ, ինչպես նաև «Toyota Corolla 1.7 GAS» մակնիշի 2 մեքենա՝ 19 մլն դրամ արժողությամբ: Ազգային ժողովի համար գնվել է «Toyota LC 200 4.6 GAS» մակնիշի ավտոմեքենա, որի արժեքն է 33, 920 մլն դրամ: 5, 5 մլն դրամով ԱՀ քաղաքաշինության նախարարության համար գնվել է մեկ «Shevrolet Niva 212300» մակնիշի ավտոմեքենա: Քաշաթաղի շրջանի համար 14,5 մլն դրամով գնվել է մեկ «PAZ 32053» մակնիշի մեքենա: [img]http://shamshyan.com/ups/images/0399059001500651960102245.jpg[/img]

Նմանատիպ նյութեր