211652_close_icon
views-count57659 դիտում article-date 18:00 22-07-2017

Նոր մանրամասներ՝ Շիրակի մարզում ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի և 6 վիրավորների ինքնությունը. տուժածների մեջ է բանկի կառավարիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի ավագ քննիչ Վարդապետյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հուլիսի 20-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղի վարչական տարածքում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Պետրոսյանը, իսկ Opel Astra-ն վարել է Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Մելիքսեթ Ալեքսանյանը, ինչի հետևանքով վարորդներ Հ. Պետրոսյանը, Մ. Ալեքսանյանը, վերջինիս ուղևորներ՝ Մարալիկ քաղաքի բնակիչներ՝ 13-ամյա Մոնիկա Ալեքսանյանը, 10-ամյա Սոֆի Ալեքսանյանը, 6-ամյա Աննա Ալեքսանյանը, 9-ամյա Անահիտ Ալեքսանյանը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 60-ամյա Անահիտ Ալեքսանյանը, ով նույնպես Մարալիկ քաղաքի բնակիչ էր, տեղում մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Հ Պետրոսյանն աշխատում է «ՎՏԲ» բանկի Սպիտակի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, իսկ վիրավոր երեխաները սովորում են Մարալիկի թիվ 1 դպրոցում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/20/1072970/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հուլիսի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Շիրակ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ Շիրակ գյուղի գերեզմանների հարևանությամբ, բախվել էին Opel մակնիշի 34 CV 840 համարանիշի և Mercedes մակնիշի 77 NT 477 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 6 հոգի, որից 4-ը երեխաներ էին, իսկ 2-ն էլ ավտոմեքենաների վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներից երկուսին իր անձնական օգտագործման ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հիվանդանոց էր տեղափոխել քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված մայոր Ալիկ Առաքելյանի հայրը, ով վթարից առաջ հերոս տղայի շիրիմին էր այցելելիս եղել և երբ իմացել էր տեղի ունեցած վթարի մասին, շտապել էր օգնության ձեռք մեկնել վիրավորներին։ Վիրավորներից մի քանիսին էլ մինչև ոստիկանների ու փրկարարների ժամանումը, օգնության էին հասել ճանապարհին գործող բենզալցակայանի աշխատակիցները։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից փորձել էին դուրս բերել մահացածի դին, որից հետո, երբ ոստիկաններն ու քննիչները ավարտել էին դեպքի վայրում իրենց գործողությունները, հրշեջները կատարել էին ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ բախման հետևանքով քսայուղի մեծ արտահոսք էր տեղի ունեցել։ Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ Էռնեստ Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի, ինչպես նաև Ախուրյանի քննչական բաժնի քննիչները՝ Հրաչյա Առաքելյանի գլխավորությամբ, ովքեր այդ պահին վթարի վայրում կատարել էին դեպքի վայրի զննություն։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, իսկ ՃՈ 1-77 օպերատիվ կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր