11607 դիտում
21:29 22-07-2017
Իրաքի և Իրանի պաշտպանության նախարարությունները համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն
Իրաքի պաշտպանության նախարար Իրֆան ալ-Խայալին ժամանել է Թեհրան, որտեղ մտադիր է բանակցություններ անցկացնել իր իրանցի գործընկեր Հոսեյն Դեհգանի հետ: Այդ մասին գրումէ РИА Новости-ն:
«Ամենայն հավանականությամբ Իրաքի պաշտպանության նախարարի այցի պլանների շարքում է պաշտպանության ոլորտում Իրանի և Իրաքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը», - ասվում է Իրանի ՊՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ալ-Խայալին ժամանել է Թեհրան Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնական հրավերով: Իրաքի պաշտպանության նախարարի նպատակը պաշտպանության ոլորտում Թեհրանի և Բաղդադի միջև համագործակցության զարգացումն է:
Նմանատիպ նյութեր
1651 դիտում
16:25 23-03-2015
Հայաստանը և Ֆիլիպինները շուտով միջկառավարական համաձայնագիր կստորագրեն համագործակցության մասին
1824 դիտում
17:38 01-04-2017
Ուկրաինան և Կանադան պաշտպանության ոլորտի վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն
1410 դիտում
11:18 26-12-2014
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան ու Ճապոնիան լրտեսության մասին համաձայնագիր կստորագրեն
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են