211652_close_icon
views-count109687 դիտում article-date 10:28 23-07-2017

«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի 17-ամյա ուսանողուհին

Այսօր հուլիսի 23-ին Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է 17-ամյա Սոնա Կարապետյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 21-ին «Պոլիտրավմա, ձախ ազդրի բեկորային փակ կոտրվածք, գանգուղեղային փակ տրավմա, ցնցում ախտորոշմամբ» Մարտունու բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 14-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Պռոշյան և Աբովյան փողոցների միացման խաչմերուկում վրաերթի ենթարկվելուց հետո: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները պարզել են, որ վրաերթը կատարել է Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 55-ամյա Մյասնիկ Խաչատրյանը իր վարած VAZ 2106 մակնիշի 65 ՍՏ 172 համարանիշի ավտոմեքենայով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Ս. Կարապետյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսում: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր