6581 դիտում
17:35 24-07-2017
«Բավրա»-ի շինարարությունն ավարտական փուլում է. ՊԵԿ նախագահն այցելել է վերակազմակերպված ստորաբաժանումներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ՊԵԿ կառուցվածքային փոփոխություններից հետո աշխատանքային առաջին շրջայցն է կատարել վերակազմակերպված ստորաբաժանումներ՝ ծանոթանալու նոր աշխատաոճին:
Նրա գնահատմամբ՝ կառուցվածքային փոփոխություններ իրականացնելը համակարգում անհրաժեշտությունն էր. «Արդյունքն արդեն տեսանելի կլինի առաջիկա ամիսներին՝ սպասարկման որակի բարձրացման և ստուգումների կազմակերպման տեսանկյունից և, ընդհանրապես, ՊԵԿ-ի գործառույթների պարզեցման առումով»:
2017 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ-ին հաջողվել է հարկային եկամուտների էական աճ ապահովել: Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ աննախադեպ ցուցանիշներ են արձանագրվել, մասնավորապես, հանքարդյունաբերության և առևտրի ոլորտներում: «Հարկային եկամուտներն առաջին կիսամյակում շուրջ 48 միլիարդ դրամով կամ 9.8 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: Հարկային մասով աճը կազմել է 33 միլիարդ, իսկ մաքսային մասով՝ 15 միլիարդ դրամ»:
Կոմիտեի ղեկավարը Վանաձորի և Գյումրիի ստուգումների ու սպասարկման բաժիններում ծանոթացել է նորաստեղծ կառույցների գործառույթներին, հետաքրքրվել գործընթացների պարզեցման և կազմակերպման ընթացքից: Վարդան Հարությունյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերանայել աշխատոճը, բիզնեսից ևս ակնկալելով վարքագծի էական փոփոխություն: «Բազմիցս հնչեցվել է, որ պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի գործընկերն է, իսկ գործընկերոջը խաբելը պատվաբեր չէ: Անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողներն արագ վերանայեն իրենց վարքագիծը և ինքնուրույն վերականգնեն պետությանը չվճարած հարկերը»,-նշել է ՊԵԿ նախագահը: Նրա դիտարկմամբ, թեպետ բիզնեսը ՊԵԿ-ի ազդակներին ճիշտ արձագանք է տվել, այնուամենայնիվ, բացթողումներ դեռևս նկատվում են. «Ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքներն, արձանագրում ենք, որ դեռևս կան ստվերում գործող հարկ վճարողներ: Այն տնտեսվարողներն, ովքեր փորձում են խուսափել թափանցիկ աշխատաոճից, նրանց նկատմամբ կիրառվելու է ավելի խիստ վարչարարություն»:
Վարդան Հարությունյանը ծանոթացել է նաև նորաստեղծ՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության գործառույթներին, ինչպես նաև հետևել Բավրայի նոր մաքսակետի շինարարության ընթացքին:
Շինհրապարակում կոմիտեի ղեկավարը հետաքրքրվել է նախագծային մանրամասներից, ըստ գործառույթների հստակեցրել ապագա անցակետի արդյունավետ գործարկման հնարավորությունը:
Բավարար գնահատելով կատարված աշխատանքը, կոմիտեի ղեկավարը միաժամանակ խիստ հանձնարարական է տվել՝ Բավրայի նոր անցակետը նախատեսված ժամանակահատվածում շահագործման հանձնելու համար սեղմ ժամկետներում շտկել առկա խնդիրները և թերությունները: Ի դեպ, Բավրայի անցակետը տարվա ընթացքում արդեն երրորդ ժամանակակից կառույցն է, որ կներակայացվի սահմանը հատողներին՝ Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերից հետո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1906 դիտում
18:37 18-06-2015
Գոգավան-Պրիվոլնոյե նոր անցակետի շինարարությունն ավարտական փուլում է
14105 դիտում
19:22 17-09-2021
Արգավանդ-Շիրակ կամրջի շինարարությունն ավարտական փուլում է
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»