211652_close_icon
views-count6592 դիտում article-date 18:31 24-07-2017

Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել նաև հուլիսի 29-ի շաբաթօրյակին. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ ավարտին են մոտենում համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները, որը կանցկացվի հուլիսի 29-ին: «Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր համաքաղաքացիներն իսկապես սիրով են արձագանքում մեր կոչին: Տարեցտարի ավելանում է շաբաթօրյակին մասնակից անհատների, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների թիվը: Իմ շնորհակալությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր մշտապես մասնակցում են համաքաղաքային այս նախաձեռնությանը, մեր բոլոր սրտացավ երևանցիներին, ովքեր ուզում են Երևանը տեսնել մաքուր, կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել նաև հուլիսի 29-ի շաբաթօրյակին», - նշել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման ու խնամքի աշխատանքները՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով ծաղկապատ տարածքները:

Նմանատիպ նյութեր