8138 դիտում
10:42 25-07-2017
Քաղաքապետերի մոտ նոր ախտանիշ է նկատվում՝ «աթոռամոլություն». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայ քաղաքապետերի մոտ նոր ախտանիշ է նկատվում՝ «աթոռամոլություն». նրանք գումարներ չեն խնայում ամենաճոխ աթոռը կամ բազկաթոռը ձեռք բերելու համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրինակ, ղեկավարի մեկ բազկաթոռ գնելու համար տեղական բյուջեից ծախսել է 300 հազար դրամ:
Ղեկավարի բազկաթոռի համար նույնքան գումար է ծախսել նաև Սպիտակի քաղաքապետարանը: Այդպես է վարվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, միայն թե Արման Սահակյանի ղեկավարած կառույցը գնել է միանգամից երկու բազկաթոռ՝ ծախսելով 600 հազար դրամ:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե աթոռը ձեռք են բերել նիստերի դահլիճի համար. «Դրա վրա միայն ես չեմ նստելու: Ես բազկաթոռ ունեմ»»:
[b]Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3440 դիտում
11:50 19-01-2021
Բժիշկները նշել են COVID-19-ի «աչքի» երեք ախտանիշ
1421 դիտում
12:58 25-05-2014
Վրաստանում ավարտվել է քաղաքապետերի թեկնածուների գրանցումը. նրանց մեջ հայեր չկան
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»