Բժիշկները նշել են COVID-19-ի «աչքի» երեք ախտանիշ
Աչքի որոշ խնդիրներ կարող են վկայել կորոնավիրուսի վարակի մասին:
Այս մասին նշվում է Անգլիայի Ռասկինի համալսարանի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է [url=https://bmjophth.bmj.com/]British Medical Journa[/url]l- ում:
Մասնագետները վերլուծել են COVID-19-ով վարակված 83 հիվանդների զեկույցները: Պարզվել է, որ վարակվելուց հետո հետազոտվողների 18 %-ը բողոքել է ֆոտոֆոբիայից, 17 %-ը ՝ աչքերի ցավից, 16-%ը ՝ աչքի շրջանում քորից:
Բոլոր կամավորների մոտ «աչքի» աշխտանշանները ի հայտ են եկել հիմնական ախտանիշերից (հազ, հոտառության կորուստ, տենդ) հետո և պահպանվել են մոտ 2 շաբաթ։
Գիտնականները նշում են, որ այս ախտանշանների առկայությունը կորոնավիրուսով վարակված լինելու պարտադիր նշան չէ, սակայն հանդիսանում է անհապաղ բուժօգնության դիմելու շարժառիթ։