1915 դիտում
23:16 14-03-2019
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ստեղծվել է Քաղաքապետերի դաշնագրի ակումբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում մարտի 14-ին տեղի ունեցավ Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի առաջին հանդիպումը:
Ակումբի առաքելությունն է՝ ամրապնդել քաղաքական երկխոսությունը տեղական իշխանությունների և համապատասխան ազգային ու միջազգային շահառուների միջև՝ նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ միջավայր համայնքներում կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի (ռազմավարությունների) մշակման և իրականացման համար՝ համայնքային ծրագրերի ֆինանսավորման և ներդրումների համար առկա խոչընդոտների բացահայտման և վերացման միջոցով:
Ակումբի գլխավոր նպատակն է օգնել Դաշնագրին անդամակցող երկրների համայնքներին նվազեցնել իրենց էներգետիկ կախվածությունը և ապահովել հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը՝ դրանով իսկ բարելավելով համայնքների բնակիչների կյանքի որակը վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության բնագավառներում միջոցառումների իրականացման միջոցով:
Հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության բաժնի ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Էմին Երիցյանը նշեց. «Համայնքներին այս տարիների ընթացքում կարողացան ապացուցել, որ իրենք հանձնառու են և հետաքրքրված էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում գործունեությամբ, և այդ հանձնառությունը ոչ միայն քանակական մեծ դերակատարություն, ծավալներ ունի, այլև որակական: Արդեն էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը դառնում են մշակույթ, մտածողության ձև: Քաղաքապետերի դաշնագիրը համաեվրոպական շարժում է, որին Հայաստանը միանալով՝ մենք բոլորս այդ եվրոպական ընդհանուր արժեքների ու խնդիրների մեջ ենք մեզ պատկերացնում:»:
ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության բաժնի ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը շեշտեց այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Եվրամիությունը. «Խոսքը տնտեսության զարգացման, ինչպես նաև մասնավոր ոլորտի զարգացման մասին է: Մենք այստեղ խոսում ենք տարածքային զարգացման, իհրակե, նաև էներգաարդյունավետության մասին: ԵՄ-ն այս բոլոր ոլորտներում պարտավորություն է վերցրել որպես գործընկեր հանդիսանալ և′ համայնքների, և′ կառավարության համար»:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի՝Հայաստանի փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց Քաղաքապետերի դաշնագրի առաջընթացը: Այնուհետև դիմելով համայնքներին՝ ասաց. «Քաղաքապետերի դաշնագիրը շարունակվում, ընդլայնվում է և ստանում է շատ ավելի մեծ կազմակերպչական և ֆինանսական հիմք: Սա նշանակում է, որ առնվազն մինչև 2030 թվականը Դաշնագիրը գործելու է, և ձեր մասնակցությունը Դաշնագրին կախված է բացառությամբ ձեզանից»:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարության և առաջնահերթ խնդիրների ակնարկ, անդրադարձ կատարվեց Հայաստանի հանձնառություններին կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության բնագավառում, ներկայացվեցին Հայաստանում Դաշնագրի գործունեության արդյունքները և կարգավիճակը:
Այնուհետև տեղի ունեցավ Քաղաքապետերի դաշնագրի ակումբի նախագահի և փոխնախագահի ընտրություն: Համայնքների որոշմամբ՝ Հայաստանում համայնքային զարգացման համակարգման հարթակը վերանվանվեց Քաղաքապետերի դաշնագրի ակումբ: Ակումբի նախագահ ընտրվեց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և փոխնախագահ Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գորխընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը:
Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:
[b]Հայաստանի համայնքների միություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
15:22 10-10-2015
Տարոն Մարգարյանը «Էրեբունի-Երևան 2797»-ի շրջանակներում հանդիպել է գերմանական մի շարք քաղաքների քաղաքապետերի հետ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»