Ռուսաստանի բանտերում 2350 ադրբեջանցիներ են պահվում
Ռուսաստանի գաղութներում ներկա պահին ազատազրկում է անցկացնում 29,397 օտարերկրյա քաղաքացի, որոնց 90%-ը դատապարտվել են ծանր հանցագործություններ կատարելու համար, հայտնում է Russia Today-ճը։
ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության տվյալներով՝ ազատազրկվածներից 12-ը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, 97-ը՝ Եվրամիության երկրների։
ԱՊՀ երկրներից «առաջատար» է Տաջիկստանը /8002 քաղաքացի/, երկրորդ տեղում Ուզբեկստանն է /6362/, երրորդում Ուկրաինան է /4761/, չորրորդում հայտնվել է Ադրբեջանը /2350/։