6011 դիտում
14:40 25-07-2017
Խարխուլ տնակում ապրող 3 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքը կանադահայ բարերարի շնորհիվ ունեցավ իր տունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հինգ հոգուց բաղկացած Հակոբյանների ընտանիքը 5 տարի շարունակ բնակվում էր Արտիմեդ գյուղի անբարեկարգ և խարխուլ մի տնակում։
3 մանկահասակ երեխաների հայրը՝ Կարեն Հակոբյանը, ունենալով առողջական խնդիրներ, գումար է վաստակում հարևանների հողերը մշակելով, ինչը պարբերական բնույթ չի կրում։ Ընտանիքն ապրում է՝ հույսը դնելով ամսական 36000 դրամ նպաստի վրա։
Ընտանիքի հոգսաշատ առօրյայի մասին այս տարվա մայիսին «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը տեսանյութ էր պատրաստել: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանադահայ բարերարներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, տեսնելով ընտանիքի ծանր կացությունը, որոշեց աջակցել ընտանիքին՝ նրանց համար նոր տուն գնելով։ Տան ընտրության հնարավորությունը տրվել էր հենց ընտանիքին․ բարերարի շնորհիվ ընտանիքը ձեռք է բերել 22000 ԱՄՆ դոլար արժողությամբ 5 սենյակ և փոքր հողատարածք ունեցող տուն Էջմիածին քաղաքում։
Հուլիսի 24-ին տեղի ունեցավ ընտանիքի բնակարանամուտը։ Կարեն Հակոբյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը կտրեցին տան դռանը կապած կարմիր ժապավենը՝ ազդարարելով «դոմիկային» կյանքի վերջը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանն ընտանիքին նոր տան բանալիները հանձնելուց բացի փոխանցեց նաև կանադահայ բարերարի կողմից տրամադրված 3000 դոլարին համարժեք գումար, որն ընտանիքը կարող է ծախսել իր կարիքների համար։
[b] «Հայաստան» համահայկական հիմնադրամ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
19425 դիտում
21:32 22-11-2016
Տավուշի մարզում կանադահայ բարերարի օժանդակությամբ բացվեց հերթական կիրակնօրյա դպրոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2746 դիտում
10:38 19-01-2025
Մի շարք հասցեներում լույս չի լինելու
877 դիտում
09:39 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
1174 դիտում
09:27 19-01-2025
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին