ՊԲ առաջապահ զորամասերը անօդաչու չեն կիրառել. Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ: Ուղղակի ադրբեջանական քարոչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղակատվություններ տարածելու եղանակով մոլորության մեջ գցել ինչպես իր, այնպես էլ միջազգային հանրությանը:
ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով ոչ միայն չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր, այլև շարունակում են խստիվ հետևել հրադադարի պահպանման ռեժիմին: