211652_close_icon
views-count5473 դիտում article-date 23:15 25-07-2017

Գերմանիայի դատախազությունը խնդրում է մեղավոր ճանաչել «Նացիոնալ սոցիալիստական ընհատակի» անդամ Բեատե Չեպեին

Գերմանիայի դաշնային դատախազությունը դիմել է դատարանին «Նացիոնալ սոցիալիստական ընհատակ» (ՆՍԸ) նեոնացիստական խմբավորման նկատմամբ հարուցված քրեական գործով գլխավոր մեղադրյալ Բեատե Չեպեին (Beate Zschäpe) այդ կազմակերպության կատարված բոլոր սպանությունների և հարձակումների մեղսակից ճանաչելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է [url=http://www.dw.com/ru/%D0%B4%D0%B5%D0%BB%D0%BE-%D0%BD%D0%B5%D0%BE%D0%BD%D0%B0%D1%86%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D0%B2-%D0%B8%D0%B7-nsu-%D0%BF%D1%80%D0%BE%D0%BA%D1%83%D1%80%D0%B0%D1%82%D1%83%D1%80%D0%B0-%D0%B7%D0%B0%D1%8F%D0%B2%D0%B8%D0%BB%D0%B0-%D0%BE-%D0%B2%D0%B8%D0%BD%D0%B5-%D0%B1%D0%B5%D0%B0%D1%82%D0%B5-%D1%86%D1%88%D0%B5%D0%BF%D0%B5/a-39829337]Deutsche Welle[/url]-ն: Երեքշաբթի՝ հուլիսի 25-ին ելույթ ունենալով դատարանում, դատախազ Հերբերտ Դիմերը Չեպեի վրա է բարդել ՆՍԸ-ի կատարած հանցագործությունների ամբողջ պատասխանատվությունը: [img]http://shamshyan.com/ups/images/0742538001501008223176166.jpg[/img] Նրա գործընկեր Անետե Գրեգերը ընդգծել է, որ չնայած, սպանությունները կատարվել են խմբավորման այլ անդամների կողմից, գլխավոր մեղադրյալ Բեատե Չեպեն կարևոր դեր է խաղացել. նա մասնակցել է հանցագործությունների ծրագրմանը, զբավել է գումարի հայթայթման և ալիբիների ապահովման հարցերով: [img]http://shamshyan.com/ups/images/0876017001501008253409299.jpg[/img] ՆՍԸ-ի գործը տևում է արդեն 4 տարի: Հետաքննության տվյալներով ՆՍԸ-ի հաշվին են 10 սպանություն, 3 ահաբեկչական գործողություն, 15 զինված ավազակային հարձակում: Հանցագործությունները կատարվել են ազգային ատելության հողի վրա: Սպանվածներից 7-ը ծագումով թուրքեր են, մեկը՝ հույն, մեկը՝ ալևի, մեկը՝ կին ոստիկան: [img]http://shamshyan.com/ups/images/0059560001501008515465523.jpg[/img] [i]Սպանվածների լուսանկարները[/i] Խմբավորումը բաղկացած է եղել 3 անդամից, որոնք ընդհատակ են անցել 1998թ-ին և գործել մինչև 2011թ: 2011թ նոյեմբերի 4-ին Բեատե Չեպեի 2 ընկերները՝ Ուվե Բենհարդն (Uwe Böhnhard) ու Ուվե Մունդլոսը (Uwe Mundlos) Մյունխենում բանկ են կողոպտում և փախուստի դիմում: Մի քանի ժամ անց նրանց հայտնաբերում են իրենց մեքենայի մեջ սպանված: Ենթադրվում է, որ նրանք ինքնասպանություն են գործել: [img]http://shamshyan.com/ups/images/0727457001501007957451863.jpg[/img] Ընկերների մահվան հաջորդ օրը Բեատե Չեպեն այրում է իրենց ընդհանուր բնակարանը, ինքնակամ ներկայանում ոստիկանություն, և հարցնում, թե ով է սպանել իր երկու ընկերներին՝ Ուվե Բենհարդին և Ուվե Մունդլոսին: Դրանից հետ նրան ձերբակալում են և ներկայացնում վերը նշված մեղադրանքները: Բեատե Չեպեն իրեն ներկայացված մեղադրանքները չի ընդունում և հայտարարում է, որ հանցագործությունների մասին իմացել է դրանց կատարվելուց հետո:

Նմանատիպ նյութեր