Կրասնոյարսկում վաճառքի է հանվել Լենինի տունը
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի շրջանում հերթական անգամ վաճառքի է հանվել տունը, որտեղ Վլադիմիր Լենինը աշխատել է 1897թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին, այս մասին հայտնում է [url=http://www.aif.ru/realty/price/v_krasnoyarske_dom_lenina_pytayutsya_prodat_za_4_mln_rubley]aif.ru[/url]-ն։
77 ք/մ մակերեսով տունը գնել ցանկացողների առաջարկները պետք է ընդունվեն մինչև այս տարվա օգոստոսի 21-ը։
Նշենք, որ սա արդեն 4-րդ դեպքն է, որ Կրասնոյարսկի իշխանությունները փորձում են վաճառել Լենինի տունը: Անցյալ սեպտեմբերին այս տան վաճառքի գինն առաջարկվել է 4,5 մլն ռուբլի, սակայն գնորդ չի հայտնվել։
Գնման կարևոր պայմանն տան վերակառուցումը մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 31։ Վերակառուցման ծախսերը գնահատվում են 2,6 մլն ռուբլի: Ի դեպ՝ խորհրդային շրջանում տան ներսում գործել է Լենինի թանգարանը։ Խորհրդային կայսրության կործանումից հետո այս տանը պետական ուշադրություն չի դարձվել: