Ադրբեջանում մայրն իր 2 մանկահասակ երեխաների հետ նետվել է գնացքի տակ
Ադրբեջանի Շամքիրի շրջանում հուլիսի 25-ի երեկոյան մի կին իր երկու մանկահասակ երեխաների հետ նետվել է Բաքու-Ղազախ երթուղին իրականացնող գնացքի տակ։
Ինչպես հայտնում է apa.ru-ն, ստացած վնասվածքներից 25-ամյա կինը և նրա 3 տարեկան որդին ու 1 տարեկան դուստրը տեղում մահացել են։
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։