211652_close_icon
views-count4526 դիտում article-date 14:01 26-07-2017

Ֆրանսիայում անտառային հրդեհներ են մոլեգնում. տարհանվել է ավելի քան 10.000 մարդ

Ֆրանսիայի հարավում չդադարող անտառային հրդեհների պատճառով այս գիշեր մոտ 10.000 մարդ է տարհանվել, հաղորդում է Ria Novosti-ն։ Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հրդեհի տարածքը հասել է 400 հեկտարի։ Կրակը սկսել է տարածվել դեպի մոտակա Լոնդ-լե-Մոր և Կապ Բենատ բնակավայրերը, ինչի պատճառով էլ տարհանվել է բնակչությունը։ Ֆրանսիայի իշխանությունները դիմել են Եվրամիությանը՝ հավելյալ 2 ինքնաթիռներ տրամադրելու խնդրանքով։ Ներկա պահին հրդեհների դեմ պայքարին ներգրավված է 19 հատուկ ինքնաթիռ և շուրջ 2000 հրշեջ-փրկարար։

Նմանատիպ նյութեր