Մեծ Բրիտանիայում երիտասարդ հաքերներին «կվերադաստիարակեն» հատուկ ճամբարներում
Մեծ Բրիտանիայի իշխանությունները թեստային ռեժիմով կիբեր-վերականգնողական ճամբար են ստեղծել, որտեղ դեռահաս ցանցահեններին կփորձեն համոզել ուժերն ու տաղանդն ուղղել դրական ուղղությամբ։ Այդ մասին գրում է International Business Times թերթը։
Առաջին նման ճամբարը սկսել է գործել Բրիսթոլում, որտեղ 2 օրվա ընթացքում դեռահասների համար դասախոսություններ են կարդացել համակարգչային անվտանգոթյան ոլորտի փորձագետները՝ միևնույն ժամանակ նրանց հիշեցնելով այն պատասխանատվության մասին, որն առաջանում է ցանցում կիբերգիտելիքներ կիրառելու հետևանքով։
Ծրագրի հաջողության դեպքում երկրի ողջ տարածքում կբացվեն նմանատիպ այլ ճամբարներ՝ ևս։