25045 դիտում
16:56 26-07-2017
Աբովյանցիներն ասում էին. «Գոհ ենք, որ վերջապես ջրահեռացման խողովակները կապիտալ նորոգվում են, բայց գոնե լավ գործը լավ ավարտին հասցնեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին Կոտայքի մարզպետարանը՝ մարզպետ Կարապետ Գուլոյանի գլխավորությամբ մարզում սկսել են հսկայածավալ աշխատանքներ իրականացնել ջրահեռացման խողովակների մաքրման, հները նորերով փոխարինելու գործընթացում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ աշխատանքները մի քանի օր է, սկսվել են Աբովյան քաղաքում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում աբովյանցիներն ասում էին. «Շատ գոհ ու շնորհակալ ենք մարզպետարանից, որ վերջապես մեզ կփրկի այն սելավներից, երբ բնությունը մի փոքր փռշտում է։ Ջրահեռացման խողովակների խոտանված լինելու պատճառով մենք բոլորս մեզ պատկերացնում ենք Վենետիկում։ Հիմա վստահ ենք, որ գոնե ջրահեռացման խողովակները սարքելուց հետո թեթևացած շունչ կքաշենք։ Այդ հարցը կարծես թե լուծվում է, սակայն աբովյանցիներս մեկ այլ խնդրի առաջ ենք կանգնել. շինարարները ջրհահեռացման խողովակները փոխելուց հետո չեն բարեհաճում ժամանակին իրենց փորած փոսը ասֆալտապատեն, ինչի պատճառով էլ գրեթե ամեն օր 4-5 ավտոմեքենա հայտնվում է փոսերի մեջ։ Վարորդներն էլ նյութական մեծ վնասներ են կրում։ Լավ կլինի, որ մարզպետարանը հետևի, որպեսզի իր լավ գործը մինչև վերջ՝ ավարտին հասցվի, թե չէ՝ էլ չենք հասցնում ավտոմեքենաների պահեստամասեր գնենք։ Փոխհատուցման մասին էլ խոսք չկա, միևնույն է՝ դիմենք, չդիմենք, կհայտնվենք Արթին պապի օրը, երբ խեղճ պապը նամակներ էր գրում ռուսաց թագավորին ու այդ նամակները մնում էին անպատասխան»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+