211652_close_icon
views-count61346 դիտում article-date 21:25 23-10-2024

Աբովյան քաղաքը շարունակվում է ազատագրվել «ատոմային ռումբերից»․ բնակիչներն էլ ասում էին․ «Մենք ողջունում ենք քաղաքապետարանի բռնած գործը, իսկ ովքեր դեմ են, դրանք հայտնի աղվեսի օրն են ընկել, երբ ասում էր «խաղողը խակ է»»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդառաջելով Աբովյան քաղաքի բազմահազարանոց բնակիչների խնդրանք-պահանջին, Աբովյան քաղաքում հայտնի բենզինների խաչմերուկում շարունակվեց իրենից լուրջ վտանգ ներկայացնող բենզալցակայանների ապամոնտաժումը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բենզալցակայաններից մի քանիսի սեփականատերերը ցանկություն էին հայտնել, որ ինքնակամ կապամոնտաժեն ու այսօր սկսել էին այդ աշխատանքները։

Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներն էլ հատուկ տեխնիկայով սկսեցին ապամոնտաժման ու քանդման աշխատանքներ բենզալցակայաններից մեկում, քանի որ սեփականատերը հեռախոսով հայտնել էր, որ ինքը Երևանում չէ, մինչ այդ էլ պնդել, որ ինքը կմոտենա ու մի քանի ժամ սպասելով նրա վերադարձին, քաղաքապետարանը իր միջոցներով սկսեց քանդման ու ապամոնտաժման աշխատանքները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Այս ամենը դեռ տարիներ առաջ պետք է արվեր։ Էն խառը ժամանակներին առիթից օգտվելով գրավեցին մայթերը, կանաչ գոտիները ու նույնիսկ հետիոտներս չէինք կարողանում ազատ տեղաշարժվել այս հատվածում։ Երբեմնի հայտնի մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանին հարակից այս տարածքում, երբ սնկի պես բենզալցակայաններ տեղադրեցին, ամեն անգամ մտածել ենք, որ հեսա մի օր մի արտակարգ դեպք է տեղի ունենալու։ Սա ուշացած, բայց արդարացի որոշում էր, որ իրականացնում է մեր բոլորի կողմից սիրված ու ընդունված քաղաքապետ Էդուարդ Բաբայանը՝ իր աշխատակազմով։ Այն առաջին հերթին բխում է հենց մեր՝ աբովյանցիներիս շահերից։ Թող իզուր տեղը մի քանի հոգի չփորձեն այս լավ գործը վարկաբեկեն։ Դրանք անգամ 0 տոկոսը չեն անցնում ու չհամարձակվեն արդարանան, թե աշխատատեղեր են փակվում։ Մենք գիտենք, որ քաղաքապետարանը բարի կամք է դրսևորել ու նրանց այլ տարածք է առաջարկել նույն գործունեությունը իրականացնելու համար։ Թող համաձայնվեն այլ անվտանգ ու ապահով վայրում, թե չէ ուզում են կարծիք ձևավորեն, թե իբրև քաղաքապետարանը վատ բան է անում։ Ոչ այս հարցում նույնպես Աբովյանցիների 99 տոկոսը սատարում է Աբովյանի քաղաքապետարանին, ինչու չէ նաև Կոտայքի մարզպետարանին, Կառավարությանը, որ վերջապես այս «ատոմային ռումբեր»-ը հեռացնում են բազմաբնակարանային, ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, դպրոցների, բժշկական հաստատությունների մոտից։ Էն որ ասում են «աղվեսի քիթը չի հասնում խաղողին, ասում է խակ է», դրանք լրիվ էն 0 տոկոսն են, ովքեր դեմ են այս հատվածն ավելի բարեկարգ, մաքուր ու անվտանգ դարձնելու Աբովյանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղում ծառայություն էին կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

Տեղում էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից հրշեջ փրկարարները։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջին 4-5 տարիների ընթացքում Աբովյան քաղաքը նոր շունչ է առնում։ Ստեղծվել ու շարունակում են ստեղծվել նոր խաղահրապարակներ, կանաչ գոտիներ և որ ամենակարևորն է՝ քաղաքը մաքրվում է ապօրինի կառույցներից, քաղաքը, ժողովրդի լեզվով ասած, ազատագրվել ու շարունակում է ազատվել կանաչ գոտիներում, հետիոտների համար անցման վայրերում տարիներով կառուցված քարե շինություններից։ 

Հոկտեմբերի 21-ին Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մովսիսյանը այցելել էին Աբովյան քաղաքի Սահմանադրության  հրապարակ, ժողովրդին հայտնի՝ «բենզինների խաչմերուկ»։

Տևական ժամանակ է՝ աբովյանցիները իշխանություններից պահանջում էին, որպեսզի իրենց քաղաքը Երևանի նման մաքրեն տարատեսակ պայթյունավտանգ բենզալցակայաններից, ովքեր դեռ տարիներ առաջ ստեղծել էին այդ բենզալցակայանները, թե կանաչ գոտիների, թե հետիոտների համար նախատեսված մայթերի հաշվին։ 

Աբովյանի քաղաքապետարանը ընդառաջել էր բնակիչների արդարացի պահանջին և սկսկվել էր գործընթաց՝ այդ պայթունավտանգ բենզալցակայանները ապամոնտաժելու ուղղությամբ և բենզալցակայաններից մեկի սեփականատերը, ընդառաջելով Աբովյանի քաղաքապետարանի հորդորներին, ինքնակամ սկսել էր ապամոնտաժման աշխատանքները։ Տեղում այն վերահսկվում էին Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների ղեկավարների կողմից, իսկ քաղաքացիների և աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար ծառայություն էին իրականացնում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և գումարտակի հերթապահ ծառայության պետ Արտակ Դիլոյանի գլխավորությամբ։

Հասարակական կարգը ապահովելու համար ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Քաղաքացիները, ովքեր հրաժարվել էին խոսել տեսախցիկի առաջ, ասում էին․

«Շատ ճիշտ և խրախուսանքի արժանի գործ է անում մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։ Թե չէ ինչի՞ էր նման, էն մութ ու ցուրտ տարիներին ծառերը կտրեցին, տեղը էս մահաբեր բենզալցակայանները ստեղծեցին, էլ չենք ասում, որ մայթերն էլ գրավեցին։ Երբ Հանրապետության որևե մի մարզում բենզալցակայանի պայթյունի մասին տեղեկություններ էինք ստանում, խաչակնքվում էինք, որ լավա էստեղ նման դեպքեր դեռ տեղի չեն ունեցել, բայց դե ամեն պահի վտանգը աչքներիս դեմն էր։ Ուշացած, սակայն շատ ճիշտ որոշում է կայացրել Աբովյանի քաղաքապետարանը, ինչը առաջին հերթին բխում է հենց մեր՝ քաղաքացիներիս շահերից։ Թող ոչ ոք չփորձի հակադարձել, թե բիզնեսը վերացնում է։ Էդ բիզնեսը կարան Աբովյանի տարածքում այնքան շատ ամայի տեղեր կան, էդտեղ ստեղծեն, այլ ոչ թե բազմաբնակարանային, ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ դպրոց, մանկապարտեզ, առողջապահական հիմնարկների, մի խոսքով Աբովյանի ամենամարդաշատ վայրերից մեկում ստեղծեին։ Էլ չենք ասում, որ Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանն էլ մոռացության էր մատնվել, քանի որ եթե սովետական տարիներին բոլորը, այդ թվում՝ զբոսաշրջիկները, գիտեին, որ սա Աբովյանի արձանն է, հիմա այս հատվածը որպես ճանաչողական վայր նշում են «բենզինների խաչմերուկ»։ Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր նախաձեռնեցին և կյանքի են կոչում մեր՝ աբովյանցիներիս, անվտանգության երաշխիք հանդիսացող նախաձեռնությունը»:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 336+
336+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր