211652_close_icon
views-count4840 դիտում article-date 11:13 27-07-2017

ԱՄՆ-ի Սենատում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը

Ամերիկացի սենատորներն ընդհանուր հայտարարի են եկել Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերին։ Վերջինս նշել է, որ արդեն ընթացիկ շաբաթում սենատորները կողմ կքվեարկեն օրինագծին։ Հիշեցնենք, որ Կրեմլը հայտարարել էր, որ պատասխան միջոցառումների մի ամբողջ փաթեթ ունի պատրաստած ԱՄՆ-ի համար, եթե, այնուամենայնիվ, պատժամիջոցները սահմանվեն։ Իսկ ամերիկյան փաթեթը, մասնավորապես, նախատեսում է պատժամիջոցնրի տակ գտնվող ռուսական բանկերի շուկայական ֆինանսավորման ժամկետի առավելագույն կրճատում։

Նմանատիպ նյութեր