211652_close_icon
views-count4843 դիտում article-date 13:48 27-07-2017

Իջևանում 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կկառուցվի

«Հայաստան» համահայկական հիմնադրամը գրում է. «Իջևան քաղաքի կենտրոնում խոյացող երեքհարկանի շենքի ճաքած պատերից հորդում է խորհրդային շունչը. շուրջ 120 երեխայի առօրյայի մաս դարձած թիվ 8 մանկապարտեզն է։ Երբ հարցնում ենք, թե երբ է կառուցվել մանկապարտեզի շենքը, դայակներից 50-ամյա տիկին Նարինեն տխուր ժպտում է․ «Դե պատկերացրեք, ես էլ եմ էս նույն մանկապարտեզը եկել»։ Հարցին՝ ի՞նչ է փոխվել այդ ժամանակներից, տիկին Նարինեն կարողանում է հստակ հիշատակել միայն նախորդ տարի մանկապարտեզի գազաֆիկացումը։ Խորհրդային հսկայից քաղաքը, երեխաները և դայակները շուտով կազատվեն․ «Հայաստան» համահայկական հիմնադրամը քաղաքի կենտրոնում նոր և եվրոպական չափանիշներին համապատասխան մանկապարտեզ է կառուցում։ Մանկապարտեզը նախատեսված է լինելու 150 երեխայի համար։ Մանկապարտեզի կառուցման ֆինանսավորումն իրականացվել է ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ և Անի Հարթունյանների, Գրիշա Սուքիասյանի և Սոնիկ Արթունյանի հովանավորությամբ։ Հուլիսի 26-ին կառուցվելիք մնակապարտեզի տարածքում տեղի ունեցավ հիմնաքարի տեղադրման և հիմնարկեքի արարողություն։ Մանկապարտեզի հովանավորներ Հարթունյան ամուսինները հիմնարկեքիններկա էին իրենց մանկահասակ զավակների՝ Նաիրիի, Դվինի և Մեղեդիի հետ։ Փոքրիկներն իրենց ծնողների հետ միասին տեղադրեցին մանկապարտեզի հիմնաքարն առ այն, որ իրենց իջևանցի տարեկիցները մեկ տարի անց արդեն հաճախելու են բարեկարգ և հարմարավետ մանկապարտեզ։ Մանկապարտեզի հիմնարկեքի արարողությանը ներկա էին նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը և Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տնօրեն Սարգիս Քոթանջյանը»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր