211652_close_icon
views-count3472 դիտում article-date 15:47 27-07-2017

Դատարաններում զննող սարքերի տեղակայման հարցը մոտ ապագայում լուծել հնարավոր չէ. Դատական դեպարտամենտ

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել՝ կապված դատարաններում պաշտպաններին և մյուսներին նիստերի դահլիճ մուտք գործելիս զննելու համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովումը շատ մոտ ապագայում լուծելու հետ։ Նրանում, մասնավորապես, ասվում է. «Հունիսի 30-ին փաստաբանների զննությանն առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու համար Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այցից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ: Գրությամբ Պալատի նախագահը մասնավորապես առաջարկել էր, որ հաշվի առնելով դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննելու ժամանակ առաջացած միջադեպերը և դրանց կանխման անհրաժեշտությունը, դատարանների շենքերն ապահովել զննության այնպիսի սարքավորումներով, որոնք փաստաբանների զննության ժամանակ կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն կարգադրիչների անմիջական միջամտությունը: Փաստաբանների պալատը ստացել է Դատական դեպարտամենտի պատասխանը, որից պարզ է դառնում, որ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ դատարանների ապահովումը շատ մոտ ապագայում լուծել հնարավոր չէ: Դեպարտամենտից տեղեկացրել են, որ 2018 թվականի բյուջետային հայտում նախատեսվել է զննման սարքավորումների, ինչպես նաև մետաղորսիչ սարքերի ձեռքբերումը, որի ֆինանսավորման դեպքում ՀՀ բոլոր դատարանները կապահովվեն համապատասխան զննության սարքերով»:

Նմանատիպ նյութեր