211652_close_icon
views-count5348 դիտում article-date 23:28 27-07-2017

Ժան Կլոդ Յունկերը անհանդուրժելի է համարել «պարենային ապարտեիդը» Արևելյան եվրոպայի նկատմամբ

Եվրոպական հանձնաժողովը կանգնել է արևելաեվրոպական երկրների կողմը պարենային ապրանքների որկական ստանդարտների վերաբերյալ վեճում: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/%D0%B5%D1%81-%D1%80%D0%B0%D0%B7%D1%80%D0%B0%D0%B1%D0%BE%D1%82%D0%B0%D0%B5%D1%82-%D0%B5%D0%B4%D0%B8%D0%BD%D1%8B%D0%B5-%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B0%D1%80%D1%82%D1%8B-%D0%BA%D0%B0%D1%87%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%B0-%D0%BF%D0%B8%D1%89%D0%B5%D0%B2%D0%BE%D0%B9-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B4%D1%83%D0%BA%D1%86%D0%B8%D0%B8/a-39865252]Deutsche Welle[/url]-ն: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը այսօր, հուլիսի 27-ին Սլվակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ եվրոպայի երկրների համար տարբերակված նորմերի սահմանումն անթույլատրելի է: «Սլովակիայի քաղաքացիները իրավունք ունեն ստանալու միասնական որակական չափանաիշներին համապատասխանող պարենային ապրանքներ»,- հայտարարել է Յունկերը: Ավելի վաղ արևելաեվրոպական երկրներ՝ Հունգարիան, Չեխիան և Լեհաստանը նույնպես հանդես էին եկել «պարենային ապարտեիդի» դեմ, հրաժարվելով որպես «աղբաման» ծառայել Արևմտյան Եվրոպայի համար: Սլովակիայի վարչապետը կարևորել է Եվրահանձնաժողովի դիրքորոշումը , որ երկակի ստանդարտների իրավիճակն անարդար է: «Ինչ-որ մեկին կարող է ծիծաղելի թվալ, սակայն սա մեզ համար լուրջ քաղաքական խնդիր է»,- ասել է նա: Հանդես գալով «Վիշեգրադյան քառյակի» անունից Ռոբերտ Ֆիցոն նշել է, որ արևմտաեվրոպական որոշ ընկերություններ Սլովակիա, Հունգարիա, Չեխիա և Լեհաստան են մատակարարում ցածրորակ պարենային ապրանքներ: Ինչպես նաև լվացքի փոշու մեջ պակաս են ակտիվ բաղադրիչները, իսկ երշիկի մեջ քիչ միս կա:

Նմանատիպ նյութեր