55873 դիտում
13:32 28-07-2017
Պարզվել է՝ Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն գործած տղամարդը CPS բենզալցակայանի 30-ամյա աշխատակից էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ հուլիսի 27-ին, Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Վ. Ղ.-ն էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատեցնում էր Երևանում գործող CPS բենզալցակայաններից մեկը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/27/1073478/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք և տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի կամրջից տղամարդ է իրեն ցած նետել։
Ժամանել էին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողնրը՝ բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 13 հատուկ հրշեջ–փրկարարական ջոկատը՝ հրամանատար Հրայր Դավթյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Կարեն Ամյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48281 դիտում
15:55 31-10-2016
Պարզվել է Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը. նա 43 տարեկան էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)