ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան նոտա է հանձնվել
Մոսկվան առաջարկել է մինչև սեպտեմբերի 1-ը կրճատել Ռուսաստանում ԱՄՆ դիվանագետների թիվը: Այդ մասին ասված է երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում, գրում է [url=http://www.bbc.com/russian/news-40751070]BBC[/url]-ն:
Վաշինգտոնին առաջարկվել է Ռուսաստանում թողնել դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 455 աշխատակցի, նույնքան ռուս դիվանագետ է գտնվում ԱՄՆ-ում:
«ԱՄՆ-ում մեր դիվանագետների թվաքանակի կրճատման հետ կապված ամերիկյան իշխանությունների նոր միակողմանի գործողությունների դեպքում դրան կհետևի հայելային պատասխան»,- ընդգծել են գերատեսչությունում:
Ամերիկյան դեսպանատունն օգոստոսից նաև չի կարողանա օգտագործել «Սերեբրյանի բոր»-ում գտնվող ամառանոցը և Մոսկվայի Դորոժնայա փողոցում պահեստները: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանն իրավունք է վերապահում ձեռնարկել նաև այլ քայլեր, որոնք կարող են անդրադառնալ ԱՄՆ-ի շահերին:
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը այսօր կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան նոտա է հանձնվել՝ ամերիկյան դիվանագետների նկատմամբ Մոսկվայի նոր պահանջների վերաբերյալ: Ջոն Թեֆթը «խորը հիասթափություն և կատեգորիկ առարկություն» է հայտնել Մոսկվայի այս որոշման կապակցությամբ: «Մենք փոխանցել են այս ծանուցումը Վաշինգթոն՝ դիտարկելու համար»,- նշել է նա: