211652_close_icon
views-count47531 դիտում article-date 21:23 28-07-2017

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարների և 1-03 շտապօգնության բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է 3 կանանց փրկել մահվան ճիրաններից

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված շենք է ժամանում թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և, բացելով առաջին հարկի բնակարանի դուռը, հյուրասեյակում հատակին հայտանաբերում են 3 կանանց: Տեղում փրկարարները առաջին անհրաժեշտության օգնություն են ցուցաբերում նրանց, բացում են պատուհանները, բնակարանն օդափոխելու նպատակով: Եվ օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաները՝ փրկարարների օգնությամբ դուրս բերված անգիտակից վիճակում գտնվող կանանց տեղափոխում են բժիշկների մոտ, ովքեր էլ նրանց տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն: Թե ինչն է եղել 3 կանանց անգիտակից վիճակում հայտնվելու պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված կանանց ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր