211652_close_icon
views-count4103 դիտում article-date 17:06 29-07-2017

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրվել է «Հաղթանակ» զբոսայգին

Մայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի ժամանակ մաքրվել է նաև «Հաղթանակ» զբոսայգու տարածքը: Այդ միջոցառմանը մասնակցել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին նախապես բաժանվել են աղբահավաք պարկեր, ձեռնոցներ, բահեր և անհրաժեշտ այլ պարագաներ: Աշխատանքների ավարտից հետո զբոսայգու ճեմուղիները, կանաչ գոտիները և հանրային օգտագործման այլ տարածքները պատշաճ տեսք են ստացել:

Նմանատիպ նյութեր