3482 դիտում
16:46 31-03-2018
Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են նաև չնախատեսված վայրերում թափված աղբի կուտակումները
Վաղ առավոտից մեկնարկած ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում պատշաճ տեսքի են բերվել նաև մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ որոշ քաղաքացիների անփույթ վերաբերմունքի հետևանքով առաջացել էին աղբի կուտակումներ:
Մաքրման աշխատանքներին մասնակցել են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, քաղաքապետարանի ենթակա կառույցների, այնպես էլ պետական և մասնավոր հատվածների աշխատակիցնենր ու բազմաթիվ երևանցիներ:
Դժվարամատչելի հատվածներն աղբից մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով: Առանձին հատվածներում կիրառվել է նաև ծանր տեխնիկա:
Նշենք, որ ծառատունկ-շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին նախապես բաժանվել են բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Նմանատիպ նյութեր
4055 դիտում
17:06 29-07-2017
Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրվել է «Հաղթանակ» զբոսայգին
8540 դիտում
20:56 27-05-2017
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում մաքրվել է նաև Հրազդանի կիրճը
4330 դիտում
17:45 31-03-2018
Ամփոփվել են համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի արդյունքները
Այս բաժնից
886 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
676 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
772 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը