211652_close_icon
views-count8869 դիտում article-date 17:20 29-07-2017

Հերթական միջադեպը՝ իրանական ու ամերիկյան նավերի միջև. ամերիկյան կողմը նախազգուշական կրակոց է արձակել

Պարսից ծովածոցում հերթական միջադեպն է գրանցվել իրանցի և ամերիկացի զինվորականների միջև, հաղորդում է Ria Novosti-ն։ Իրանի ռազմածովային ուժերը կրկին հայռնել են Պարսից ծովածոցի չեզոք ջրերում ամերիկյան նավատորմի հետ ունեցած միջադեպի մասին։ Ինչպես հաղորդել է իրանական IRIB հեռուստաալիքը, հուլիսի 28-ին ծովածոցի կենտրոնական հատվածում՝ իրանական նավթագազային պլատֆորմներից մեկի մոտ, ամերիկյան «Նիմից» ավիակիրը և նրան ուղեկցող կրյսերից ուղղաթիռ է օդ բարձրացել, որը մոտեցել է իրանական հրթիռային նավերին, իսկ հետո ուղղաթիռից նախազգուշական կրակոց են արձակել։ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարությունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։ Իրանական կողմն այդ գործողություններն անվանել է «սադրիչ ու ոչ պրոֆեսիոնալ»։

Նմանատիպ նյութեր