211652_close_icon
views-count5663 դիտում article-date 13:10 30-07-2017

Վիգեն Սարգսյանը ՌԴ-ում երեկ ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2017»-ի բացմանը

Մերձմոսկվայում հուլիսի 29-ին հանդիսավորությամբ մեկնարկել են երրորդ «Միջազգային բանակային խաղերը», որոնց մասնակցում է 28 երկրի 4000 զինվորական։ Տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Միջազգային բանակային խաղեր 2017»-ն անց է կացվում 5 երկրների` Ռուսասատանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի և Չինաստանի զորավարժարաններում։ Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հայկական բանակի թիմն այս ռազմական մրցումներում ներկայացված է 75 զինծառայողներով։ Հայ զինծառայողներն իրենց ուժերը կչափեն «Տանկային բիաթլոն» մարզաձևում, իրենց հմտությունները կստուգեն նաև սակրավորները, հետախույզներն ու դիպուկահարները։ Առաջին անգամ խաղերին մասնակցում են Իսրայելը, Սիրիան, Ուզբեկստանը և Մարոկոն։ Միջազգային բանակային խաղերը կտևեն մինչև օգոստոսի 12-ը, իսկ օգոստոսի 5-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կհայտարարվի նաև Հայստանի օր, որի ընթացքում կհնչեն հայկական երգն ու պարը, կներկայացվի հայկական մշակույթը։

Նմանատիպ նյութեր