211652_close_icon
views-count11655 դիտում article-date 19:48 07-08-2017

«Բարսելոնայի» նախագահ. Նեյմարի վարքագիծը «Բարսելոնայի» խաղացողին հարիր չէր

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մեկնաբանել է հարձակվող Նեյմարի վաճառքը ՊՍԺ-ին: «Կցանկանայի այս պատմությանը վերջակետ դնել: Նեյարը մեր ակումբի մի մասն էր, սակայն այժմ նա պատմություն դարձավ: Դա նրա որոշումն է, թեպետ մենք բոլոր ջանքերը թափեցինք, որպեսզի պահենք նրան: Մենք միշտ պատասխանատու ենք գործել, և թեպետ մենք նրա որոշումը չենք կիսում, մենք նրան հարգում ենք, սակայն դա չի նշանակում, որ չենք պաշտպանելու սեփական շահերը: Ամեն ինչին սահման կա, և ոչ մի խաղացող չի կարող իրեն «Բարսելոնայից» բարձր համարել: Նեյմարը այս ամենը այնքան էլ լավ կերպով չարեց: Դա հարիր չէր «Բարսելոնայի» ֆուտբոլիստին», ասել է Բարտոմեուն:

Նմանատիպ նյութեր