2506 դիտում
15:39 13-01-2020
Անդրես Ինյեստան քննադատել է «Բարսելոնայի» ղեկավարությանը
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեյի հնարավոր պաշտոնանկությանը:
««Բարսելոնայի» քայլերը որոշ չափով վանում են: Պետք է հարգել սեփական գործող մարզչին: Այն, ինչ այժմ արվում է, ակումբին ամենաշատն է վնասելու:
Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա իմ համար «Բարսան» նախկինի պես տարբերվում է մնացածներից: Նրանց մասին ինձ դժվար է վատ արտահայտվել, քանի որ գիտեմ, թե նրանք ինչի են ընդունակ: Վերջին երկու խաղը չստացվեցին (Լա-Լիգայում «Էսպանյոլի» հետ՝ 2:2, Իսպանիայի Սուպերգավաթում «Ատլետիկոյի» հետ՝ 2:3), բայց դա ոչինչ չի նշանակում: «Բարսելոնան» շարունակում է ամեն տարի պայքարել բոլոր տիտղոսների համար:
Նա, ով բոլորից ավելի լավ գիտի, թե արդյոք պատրաստ է գլխավորել «Բարսելոնան», թե՝ ոչ, դա Չավին է: Կումանն ու Չավին եղել են «Բարսայում»: Մեկն ավելի փորձառու է, բայց դա էական նշանակություն չունի», ասել է Ինյեստան:
Նմանատիպ նյութեր
998 դիտում
16:00 14-10-2014
Անդրես Ինյեստան՝ «Golden Foot»-ի մրցանակակիր
1502 դիտում
21:22 02-02-2016
Անդրես Ինյեստան ճանաչվեց 2015թ. Իսպանիայի լավագույն մարզիկ. տեսանյութ
6568 դիտում
16:50 27-04-2018
Անդրես Ինյեստան հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին
Այս բաժնից
1417 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1222 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1777 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում