21386 դիտում
22:24 31-07-2017
Մեզ համար մեծ պատիվ է ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակիցների շարքում տեսնել Հայաստանի դրոշը. Սամվել Ռամազյան. aliq.ge
«Նպաստել տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը, ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից երկրների համատեղ մարտունակության մակարդակի բարձրացմանը»:
Սրանք են ԱՄՆ–ի նախաձեռնությամբ և Վրաստանի աջակցությամբ Թբիլիսիիում մեկնարկած «Արժանի գործընկեր 2017» զորավարժությունների նպատակները: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%BE%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%B6/]aliq.ge[/url]-ն
Հատկանշական է, որ ավելի վաղ Վրաստանի Պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ զորավարժություններին պետք է մասնակցեր 11 երկիր, սակայն հուլիսի 30-ին Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանի ռազմաբազայում վարժանքները մեկնարկեցին 8 երկրի մասնակցությամբ՝ առանց Իսպանիայի, Ռումինիայի և Ադրբեջանի:
Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի, Ուկրաինայի և Հայաստանի կողմից զորավարժություններին մոբիլիզացվել է ընդհանուր առմամբ 2800 զինվորական, 500 միավոր զինտեխնիկա:
«Վրացական զինուժը գործընկերների հետ համագործակցությամբ ապացուցել է իր պրոֆեսիոնալիզմը, համագործակցությանը նվիրվածությունը՝ վաստակելով արժանի գործընկեր կոչվելու իրավունքը»,- Ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, և ընդգծել, որ այս տարվա զորավարժությունները առավել լայնամասշտաբ են․
[img]http://shamshyan.com/ups/images/0481471001501525150994736.jpg[/img]
Զորավարժությունների եռամյա պատմության մեջ, դրանցում առաջին անգամ մասնակցություն է ունենում Հայաստանը՝ ներկայացնելով ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ստորաբաժանումը:
Միջոցառմանը ներկա Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը «Ալիքի» հետ զրույցում նշեց․
«Մեզ համար մեծ պատիվ է մասնակից այլ երկրների շարքում տեսնել Հայաստանի դրոշը: Վստահ ենք, որ մեր տղաներն ու աղջիկները պատվով կներկայացնեն ՀՀ Զինված ուժերը, կկատարեն բոլոր հանձնարարությունները: Վստահ ենք նաեւ, որ ընթացող բազմազգ զորավարժությունները բացառություն չեն լինի»:
ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գիորգի Թումասյանի նախաձեռնությամբ Վազիանի էր ժամանել ջավախահայ ուսանողների մի խումբ: Թումասյանի կարծիքով զորավարժություններում Հայաստանի մասնակցությունը հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստող ևս մեկ քայլ է։
[img]http://shamshyan.com/ups/images/0169415001501526786203140.jpg[/img]
Հուլիսի 30-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 12-ը:
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
13:07 08-04-2023
Հայաստանի ընդգրկումը «Defender 23» զորավարժությունների մասնակիցների շարքում վրիպակ էր. Պենտագոն․ «Ամերիկայի ձայն»
3139 դիտում
20:01 28-09-2019
Նիկոլ Փաշինյանը հետևել է զորավարժությունների ընթացքին, դիմել զորավարժությունների մասնակիցներին
3834 դիտում
14:31 26-04-2014
Թուրք «խելոքները» ցանկացել են այրել Հայաստանի դրոշը, բայց սխալվել են և այրել Կոլումբիայի դրոշը
Այս բաժնից
664 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10990 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու
679 դիտում
23:13 17-01-2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ