211652_close_icon
views-count23588 դիտում article-date 12:31 01-08-2017

Ձերբակալվել է «օրենքով գող» Արա Մուրադյանը՝ Արա Արմավիրսկին

Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքում ձերբակալվել է տեղի «օրենքով գող», 44-ամյա Արա Մուրադյանը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է «Արա Արմավիրսկի» մականվամբ։ Այդ մասին հայտնում է primecrime.ru-ն։ Կայքին հայտնի է դարձել, որ նա ձերբակալվել է հուլիսի կեսերին՝ 15 օրով վարչական իրավախախտման համար, ինչից հետո նրան խարդախության մեղադրանք է ներկայացվել: Հետաքննության շահերից ելնելով՝ քրգործի մանրամասները չեն հրապարակվում։ Նախկինում դատվածություն չունեցող Ա. Մուրադյանը «քրեական ընտանիք է մտել» 2012 թվականի դեկտեմբերին և դարձել Դեդ Հասանի /Ասլան Ուսոյան/ վերջին «սանիկներից» մեկը։ Կես տարի անց նրան որպես հակակշիռ Կիպրոսում Դավիդ Ջանգիձեի գողական կլանի կողմից «թագադրվեց» Դաթո Կրասնոդարսկին։ Նույն տարվա հոկտեմբերին հարաբերությունները պարզելիս Մուրադյանը և Արմավիրը «նայող» նրա մերձավորներից մեկը ծեծի ենթարկվեցին Ջանգիձեի ներկայությամբ: Մուրադյանի մերձավորը ստացած վնասվածքներից մահացավ, սակայն պատասխան քայլ Մուրադյանի կողմից այդպես էլ չհետևեց: Այս տարվա մարտին Ջանգիձեն Կրասնոդարում ձերբակալվեց թմրանյութերի անօրինական պահման համար, իսկ իրավիճակի սրացումից խուսափելու համար Մուրադյանը և նա պահվում են տարբեր մեկուսարաններում։

Նմանատիպ նյութեր