211652_close_icon
views-count3726 դիտում article-date 14:46 05-03-2017

Թրամփը միգրացիոն քաղաքականության վերաբերյալ նոր հրաման կստորագրի մարտի 6-ին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, երկուշաբթի՝ մարտի 6-ին, նոր հրաման կստորագրի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ, հաղորդում է Tass-ը։ Այդուհանդերձ, դեռևս հայտնի չէ, թե ինչքան կտարբերվի նոր հրամանը նախրդից, ինչի պատճառով երկրում բազմաթիվ տարաձայնություններ առաջացան և դատական լսումներ սկսվեցին։ Գործակալությունն այլ մանրամասներ նոր հրամանից չի հաղորդում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդունված օրենքը սահմանափակումներ մտցրեց 7 երկրների քաղաքացիների նկատմամբ։ Եմենի, Սուդանի, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Սոմալիի քաղաքացիները 3 ամսով րավունք չեն ունենա մուտք գործել ԱՄՆ-ի տարածք։

Նմանատիպ նյութեր