211652_close_icon
views-count4741 դիտում article-date 09:48 02-08-2017

Լոս Անջելեսում տղամարդը հրազենից կրակ է բացել Չինաստանի հյուպատոսարանի վրա, իսկ հետո ինքնասպան եղել

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գտնվող Չինաստանի հյուպատոսության շենքի վրա անհայտ անձը հրազենային կրակոցներ է արձակել, ինչից հետո ինքնասպան է եղել։ Այդ մասին գրում է Los Angeles Daily News թերթը։ Ըստ տեղեկությունների՝ քաղաքացին, ով կլիներ մոտ 60 տարեկան, կրակել է իր ավտոմեքենայի միջից։ Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ինչպես հայտնել է Huanqiu Shíbao թերթը, վերջինս Չինաստանի քաղաքացի էր։ Չինական հյուպատոսությունն ամերիկյան իշխանություններից պահանջել է հետաքննություն սկսել միջադեպի կապակցությամբ և ուժեղացնել իր դիվանագետների անվտանգությունը։

Նմանատիպ նյութեր