Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել
Ոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.92 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48,71 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,87 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51,33 ԱՄՆ դոլար։