211652_close_icon
views-count7042 դիտում article-date 12:55 02-08-2017

Երկրաբանական տեղեկությունների 81 տոկոսն արդեն թվայնացվել է. նախարարություն

«Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունների 81 տոկոսն արդեն թվայանացվել է։ Մինչև տարեվերջ ֆոնդում առկա ամբողջ բազան առցանց հասանելի կլինի hանրությանը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի ներկայացմամբ. «Տեղեկությունների 80 տոկոսը տեղադրված է այդ նպատակով ստեղծված www.geo-fund.am ինտերնետային կայքում և հասանելի է բոլորին։ Թվայնացված երկրաբանական տեղեկությունների մնացած մասի տեղադրումն ընթացքի մեջ է»։ Ըստ Շուշանիկ Քերոբյանի՝ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների բոլոր 1380-ը, ինչպես նաև 2014-2017թթ. ընթացքում կազմված օգտակար հանածոների հանքավայրերի թվայնացված անձնագրերը տեղադրված են կայքում: Նշենք, որ «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» պահպանվող տեղեկատվության հասնելիության և մատչելիության ապահովումը ընդերքօգտագործման ոլորտն առավել գրավիչ կդարձնի ներդրումային ծրագրերի իրականացման համար: Ներդրողները հնարավորություն կստանան առանց ավելորդ ժամանակ և միջոցներ ծախսելու՝ ծանոթանալ ֆոնդում առկա տեղեկատվական բազային:

Նմանատիպ նյութեր