211652_close_icon
views-count2139 դիտում article-date 13:14 25-03-2019

Արդեն թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ

Հայաստանում թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ: Գործընթացը շարունակական է, և այս փուլում պետությունը կավարտի բոլոր գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացումը: «[url=https://armenpress.am/arm/news/968761.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Այս պահին ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ է թվայնացվել: Աշխատանքները շարունակվելու են»,-տեղեկացրեց Բաթոյանը: Փոխնախարար Սմբատ Սաիյանը հիշեցրեց, որ գրքույկների թվայնացման գործընթացը սկսվել է 2017-ից, և օրենքի պահանջով ժամկետ էր տրված մինչ 2019-ի հունվարը: Սակայն նախորդ տարեվերջին ընդունվեց օրենք, որով այդ ժամկետը մեկ տարով երկարացվեց: «Մենք ընթացակարգային որոշ խնդիրներ ունեինք: Որոշակի փոփոխություններ կլինեն, և գործընթացը կկրի շարունակական բնույթ, ըստ համապատասխան ժամանակացույցի գործընթացը կհասցվի իր տրամաբանական ավարտին: Այս փուլում պետք է ավարտենք բոլոր գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացումը: Իսկ երկրորդ փուլում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր հիմա չեն աշխատում և իրենց աշխատանքային գրքույկներն իրենց մոտ են»,-նշեց փոխնախարարը։ Նրա խոսքով` աշխատանքային գրքույկների թվայնացման նպատակն է, որ հնարավորինս համահավաք տեղեկատվություն ունենանք՝ այդ թվում կենսաթոշակային քաղաքականության մշակման շրջանակում:

Նմանատիպ նյութեր