7608 դիտում
15:50 03-08-2017
Վարչապետը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել տարերային աղետներից տուժած համայնքների հողօգտագործողներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում է տարերային աղետների հետևանքների վերացմանը և պետական աջակցությանը:
Անդրադառնալով հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների ուսումնասիրության և հնարավոր լուծումների վերաբերյալ տրված հանձնարարականին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր կողմից իրականացվել են համալիր ուսումնասիրություններ և վեր են հանվել ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև տարվա ընթացքում տեղի ունեցած ցրտահարությունից, սելավներից էապես տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները:
Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները նշված տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքների հողօգտագործողներին ըստ ներկայացված հայտերի զիջելու նպատակով»:
Նմանատիպ նյութեր
1902 դիտում
15:21 29-11-2018
Կառավարությունն աջակցություն կցուցաբերի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին
6505 դիտում
16:13 23-11-2017
Կառավարությունը կաջակցի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»