6505 դիտում
16:13 23-11-2017
Կառավարությունը կաջակցի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին
Կառավարությունը Հայաստանի մարզերում կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայնքների բնակիչներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որոշել է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել:
Ըստ այդմ՝ գումար կհատկացվի տուժած համայնքների հողօգտագործողների վնասված տարածքների 2017 թ. հողի հարկի և օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով:
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2017 թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը որոշել է 12.000,0 հազար դրամ տրամադրել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 4 ընտանիքի և 32,324,1 հազար դրամ՝ ՀՀ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում 8 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման համար:
Նմանատիպ նյութեր
1902 դիտում
15:21 29-11-2018
Կառավարությունն աջակցություն կցուցաբերի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին
7605 դիտում
15:50 03-08-2017
Վարչապետը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել տարերային աղետներից տուժած համայնքների հողօգտագործողներին
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»