211652_close_icon
views-count13045 դիտում article-date 22:39 03-08-2017

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ՝ մեծագույն գրողի տուն-թանգարանը կզարդարեն նրա հեքիաթների հերոսները

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին բանաստեղծի ծննդավայրում` Դսեղ գյուղում անցկացրել է քանդակի սիմպոզիում: Երիտասարդ քանդակագործների ներկայացրած էսքիզներից ընտրվել էին 12-ը։ Այնուհետև, հունիսի 26-ից մեկ ամիս շարունակ Դսեղում ստեղծագործելու և բնակվելու հնարավորություն են ստացել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի, ինչպես նաև Արցախի երիտասարդ քանդակագործները: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և տաղանդավոր երիտասարդ քանդակագործների ուժերով ստեղծվել են Թումանյանի հեքիաթների և պոեմների հերոսների ինքնատիպ կերպարները: Այսօր արդեն այցելուները Դսեղի շրջանաձև այգուց մինչեւ տուն-թանգարան կարող են դիտել Թումայանի հերոսների, հրապարակում՝ տուֆակերտ, իսկ տուն-թանգարանի բակում՝ փայտյա քանդակները: Անուշի կերպարով քանդակները երեքն են, Քաջ Նազարինը՝ երկուսը։ Ասյտեղ են նաև Սուտլիկ Որսկանը, Գիքորը, Սևուկ ուլիկը, Շունն ու Կատուն, Թափառական աշուղը...

Նմանատիպ նյութեր