211652_close_icon
views-count10306 դիտում article-date 23:16 03-08-2017

Գերմանիայի Մյունխեն տանող ավտոճանապարհին 29 մեքենաներ են միմյանց բախվել. կա 27 վիրավոր

Գերմանիայի Շտուտգարտ-Մյունխեն ավտոճանապարհին խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտովթարը կաթվածահար է արել խոշոր մայրուղին, ինչի հետևանքով բազմակիլոմետրանոց խցանում է առաջացել: Մայրուղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարի պատճառը կարող էր լինել անձրևը և վատ տեսանելիությունը: Այս պահին հայտնի է 27 տուժածի մասին, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Նմանատիպ նյութեր