Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Էլեկտրոնային առևտրի միջազգաին բորսաներում շարունակվում է նավթի գների անկումը, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն;
Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.17 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.92 ԱՄն դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.20 տոկոսով՝ հասնելով 1 բարելի դիմաց 48.93 ԱՄՆ դոլարի։