6020 դիտում
15:16 04-08-2017
Վանաձորի ԲԿ-ում առաջին անգամ կատարվել է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում
Մարզերում բժշկական ծառայությունների զարգացումն ու ընդլայնումը ոչ միայն հիվանդների բուժումը տեղում կազմակերպելու, այլև բժիշկների մասնագիտական ունակությունների զարգացման նպատակ է հետապնդում։
Մինչև նորակառույց, արդիական սարքերով հագեցած հիվանդանոցի շահագործումը Վանաձորի բժշկական կենտրոնը, աշխատելով հին շենքի ոչ բարվոք պայմաններում, շարունակում է միջոցներ ձեռնարկել, այդ թվում` անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերել, մատուցվող ծառայությունների ցանկն ընդլայնելու և բուժման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Օրերս Վանաձորի բժշկական կենտրոնում մարզում առաջին անգամ կատարվել է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում: 90-ամյա կինը վայր էր ընկել և վնասել ձախ ազդրի վզիկը: Չնայած թրոմբոէմբոլիկ բարդությունների հետ կապված ռիսկերին` վնասվածքաբան-օրթոպեդ Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ կատարվել է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում։ Երկու ժամ տևած վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդը դուրս է գրվել լավացումով:
Նման կոտրվածքների դեպքում նախկինում հիվանդն ուղեգրվում էր մայրաքաղաքի մասնագիտացված որևէ բուժհաստատություն կամ լ մասնագետներ էին հրավիրվում վիրահատությունը տեղում իրականացնելու նպատակով:
Նշենք, որ Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում իրականացվում են նաև լապարասկոպիկ վիրահատություններ` խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա, ինչպես նաև լապարասկոպիկ ախտորոշում:
Կերակրափողի, ստամոքսի և 12 մատնյա աղիքի գաստրոէնդոսկոպիկ հետազոտությունները մասնագետները բացի բերանայինից իրականացնում են նաև ներքթային եղանակով: Կատարվում են նաև կոլոնոսկոպիա, պոլիպների հեռացում, արյունահոսության դադարեցում` սկլերոթերապիա, կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում։ Մանկական գերբարակ նազալ գաստրոսկոպի միջոցով հնարավորին է դարձել հետազոտել անգամ նորածիններին, որի կարիքը մարզի մասնագետները զգացել են:
Նմանատիպ նյութեր
1244 դիտում
22:37 15-12-2021
Թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում
1784 դիտում
16:34 07-05-2021
Արցախում հայ և ռուս բժիշկները կատարել են կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում
Այս բաժնից
1204 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1039 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը